Ինչո՞ւ Գևորգ Բարսամյանը չի մասնակցել սեփական տեսահոլովակի նկարահանմանը


15:14 , 31 հոկտեմբեր, 2014

Esem.am-ը գրում է․

Երգիչ Գևորգ Բարսամյանին ESem.am-ն անդրադառնալու առիթներ ունեցել է: Երգիչը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի նոր աշխատանք, որի մանրամասներն ու նկարահանման հրապարակում արված լուսանկարները առաջինը ESem.am-ին է վստահել:

Երգչի նոր տեսահոլովակը նկարահանվել է «Օրը եկել է» երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է,  խոսքերի  գրել են նա և Արսեն Խաչատրյանը: «Վիկա Բարսամյանը ոչ միայն քույրս է, այլև այս տեսահոլովակի ռեժիսորը. սա նրա առաջին աշխատանքն է»,- մեզ հետ զրույցում ասաց երգիչը:

Նրա խոսքով` քույրը ներկայացրել է սյուժեն, որը  միասին մշակել են: Ըստ Գևորգի` տեսահոլովակն ու երգը բոլորի համար են. դրանում նկարագրվված են մարդու կյանքի կարևորագույն օրերը: «Կյանքում ամենակարևոր օրերից են երեխայի ծնունդը, զավակի՝ բանակից զորացրվելը, ամուսնությունը, Նոր տարին»,- ասաց Գևորգը և հույս հայտնեց, որ տեսահոլովակը դիտելիս  յուրաքանչյուրն իրեն հարազատ ինչ-որ բան կգտնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ