Այս տարի Էբոլայի տենդն արտահայտվել է նաև Հելոուինի հանդիսություններում


15:00 , 31 հոկտեմբեր, 2014

3883038Nyut.am-ը գրում է․

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս տարի ԱՄՆ-ում՝ յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 31-ին նշվող Հելոուինի նախապատրաստությունների վրա երկրի բնակիչները ծախսել են մոտ 7.4 մլրդ դոլար: Նման տվյալներ է ներկայացրել Մանրածախ առևտրի ամերիկյան ազգային ֆեդերացիան:
Այդ գումարի մեծ մասը ծախսվել է կոստյումների ձեռք բերման վրա: Սովորաբար այդ օրը մարդիկ հանդերձավորվում են ինչպես զոմբիներ, կախարդներ, վամպիրներ, կմախքներ և այլն: Այս տարի մեծ ժողովրդականություն են վայելում «Սառը սիրտը» մուլտֆիլմից արքայադուստր Էլզայի և «Մալեֆիսենտա» ֆիլմից համանուն հրաշագործի կոստյումները:
Այս տարի տարածում են գտել նաև Էբոլա տենդի դեմ պայքարողների կոստյումները:
Գլխավոր շքերթը կանցկացվի նյույորքյան Գրինվիչ-Վիլիջ շրջանում: