Հարսի հիասքանչ զգեստներ, որոնք ասես գեղանկարից լինեն


14:29 , 31 հոկտեմբեր, 2014
Հարսանեկան զգեստ, ստեղծված կուտյուրեի կողմից, թերևս, յուրաքանչյուր հարսի երազանքն է: Իհարկե, բոլոր աղջիկներն էլ իրենց երազներում պատկերացնում են զգեստ՝ ստեղծված հանրահայտ դիզայների կողմից, սակայն բացի  դիզայների մասին երազելուց՝ նորաձև և ժամանակակից աղջիկները երազում են նաև յուրահատուկ ու անսահման գեղեցիկ զգեստի մասին: Ահա հենց այդ բաղադրիչների համադրությամբ էլ ստեղծվել է  Ashi Studio-յի ձմեռային հատուկ հավաքածուն, որն իր մեջ ամփոփում է պատմական և ժամանակակից նորաձևության հիասքանչ հավաքածու: Հարսանիք բլոգը սիրում է իր ընթերցողներին մատուցել ամենայուրօրինակը, իսկ այս հավաքածուն դրա ապացույցներից է: