Haytni.com-ը գրում է․
Ջեսիկա Բիլն ու Ջասթին Թիմբերլեյքը երեխա են ունենալու, հայտնել է Radar Online-ը: Այժմ 32-ամյա դերասանուհին հղիության 4-րդ ամսում է, երեխան լույս աշխարհ կգա 2015թ.-ի ապրիլին:Ըստ զույգին մոտ կանգնած մի աղբյուրի՝ նա նախկինում չի կարողացել հղիանալ, այդ պատճառով չի շտապում հաստատել կամ տարածել իր հղիության մասին լուրերը: Սակայն վերջերս պապարացիները Բիլին լուսանկարել են գնումներ կատարելիս: Լուսանկարից հստակ երևում է նրա կլորիկ փորիկը: Այս երեխան և Բիլի, և Թիմբերլեյքի առաջնեկն է: