12:47 , 31 հոկտեմբեր, 2014
Orer.am-ը գրում է․
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Կրթության և գիտության նախարարին՝ առաջարկելով վերանայել Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտ հաշմանդամություն ունեցող անձանց ընդունվելու և ուսանելու պահանջները,-այս մասին հայտնում է ORER.am-ը՝ տեղեկանալով ՄԻՊ պաշտոնական կայքից:
Հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցողներիընդունելությունն ինստիտուտ ամբողջովին սահմանափակված է: Պատճառը բուժզննության եզրակացության անհրաժեշտությունը, նաև ընդունելության քննության պահանջներն են, օրինակ՝ վազք, եռացատկ, ձգումներ և այլն: Արդյունքում, հաշվի չեն առնվում հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատուկ կարիքները: Մինչդեռ, և ներպետական, և միջազգային օրենսդրությունը պահանջում է բարձրագույն կրթություն ստանալու հավասար պայմանների ապահովում բոլորի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ