«Բորուսիա»-ն շարունակում է իրական վտանգ ներկայացնել «Բավարիա»-ի համար. Լամ


11:36 , 31 հոկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

lahm-bayern-

Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն իկցուցադրի իր լավագույն խաղային որակներն ու հիանալի կդրսևորի իրեն Գերմանիայի առաջնության շրջանակներում կայանալիք առաջիկա խաղում:

«Մեր թիմերի հանդիպումը նման է չեմպիոնական տիտղոսի համար պայքարի: Վերջին մի քանի տարիների ընթացքում մշտապես լարված մրցակցություններ ենք անցկացնում միմյանց դեմ:

Դորտմունդցիները ցուցադրեցին իրենց ուժը Չեմպիոնների Լիգայում` վերջին երեք խաղերում վաստակելով 9 միավոր: Այնպես որ, վստահորեն կարող եմ ասել, որ «Բորուսիա»-ն շարունակում է իրական վտանգ ներկայացնել «Բավարիա»-ի համար»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է պաշտպանի խոսքերը: