«Կրեմլի դահլիճում կայանալիք հայկական մրցանակաբաշխության ժյուրիի կազմում են Շառլ Ազնավուրն ու Սերժ Թանկյանը». Արման Մարգարյան


10:54 , 31 հոկտեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է․

«Կրեմլի դահլիճում կայանալիք հայկական  մրցանակաբաշխության ժյուրիի կազմում են  Շառլ Ազնավուրն ու  Սերժ Թանկյանը».  Արման Մարգարյան

Դերասան-հաղորդավար Արման Մարգարյանն, ով այժմ վարում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդումը, պատրաստվում է գործնական առաջարկությամբ մեկնել Մոսկվա:

«Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալու է «Jazz Parking»  նախագծի վեց ամյակին նվիրված տոնական համերգ, որը վարելու են մի քանի զույգ-հաղորդավարներ: Ես բեմում կլինեմ НТВ հեռուստաընկերության «Анатомия дня» հաղորդման հաղորդավարուհի Սոֆիա Իգնատովայի հետ: Սակայն միջոցառումների շարքը դրանով չի սահմանափակվում. նոյեմբերի 23-ին Կրեմլի դահլիճում կկայանա «Ծովից ծով» հայկական նոր մրցույթ-մրցանակաբաշխությունը, որտեղ ևս հանդես կգամ որպես հաղորդավար»,-Life.panorama.am-ին տեղեկացրեց Արմանը:

Ի դեպ, «Ծովից ծով»-ը ազգային երաժշտության մրցույթ-մրցանակաբաշխություն է, որն անցկացվելու է առաջին անգամ: Բեմում կլինեն 14 երկրներից ժամանած հայ երգիչներ, որոնք կմրցեն ազգային մշակույթը միավորող երաժշտության 10 ժանրերում: Հատկանշական է, որ մրցույթի ընտրական փուլին մասնակցել են 42 երկրից ավելի քան 80.000 կատարողներ: Ժյուրիի կազմում են եղել նաև Շարլ Ազնավուրը և Սերժ Թանկյանը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ