«Պուտինը չի միջամտում գործերին, որոնք կապված են ինչ-որ մեկի բիզնեսի հետ». Ռոտենբերգ


10:24 , 31 հոկտեմբեր, 2014

Galatv.am-ը գրում է․

Ռուս գործարար Արկադի Ռոտենբերգը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերությունն ավելի դյուրին չի դարձնում գործարարությամբ զբաղվելը:

Ավելին, երկրի առաջնորդի հետ մտերիմ հարաբերությունները հավելյալ պատասխանատվություն է, հայտարարել է գործարարն «Ինտերֆաքսին» տված հարցազրույցի ժամանակ,- գրում է BBC-ն:

Ռոտենբերգը նաև նշել է, որ Պուտինը չի միջամտում գործերին, որոնք կապված են ինչ-որ մեկի բիզնեսի հետ:

«Վլադիմիր Վլադիմիրովիչն ընդհանրապես չի վերցնում հեռախոսն ու որևէ մեկին ինչ-որ մեկի բիզնեսի վերաբերյալ որևէ հրահանգ  տալիս: Եթե նրան ինչ-որ մի բան խնդրես, հակառակը կստացվի»,- նշել է Ռոտենբերգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ