«Չորրորդ իշխանություն». Կայարանցի Թևոսիկին ազատ կարձակեն


07:47 , 31 հոկտեմբեր, 2014

 «ՉԻ» տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել Կայարանցի Թևոսիկին (Թևոս Սաֆարյան), քանի որ նրա կալանքի երկարաձգումն անցել է անգամ հենց ՔՀԿ պատասխանատուների նախանշած ժամկետը:

 ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Խլեչյանը դեռևս սեպտեմբերի 1-ին «ՉԻ»-ի հետ զրույցում նշել էր, որ Թևոս Սաֆարյանի կալանքի ժամկետը մինչև հոկտեմբերի 27-ն  է:

 «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Թևոսիկի Ծաղկաձորի առանձնատանն աշխույժ եռուզեռ է, այստեղ պատրաստվում են շուքով դիմավորել Հայաստան ժամանած և ժամանող քրեական հեղինակություններին»,-գրում է թերթը: