«Հրապարակ». Կարեն Ճշմարիտյանի և քաղավիացիայի պետի հարաբերությունները լարվել են


07:13 , 31 հոկտեմբեր, 2014

 «Մեր տեղեկություններով, կտրուկ լարվել են էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հարաբերությունները:

 Բանն այն է, որ «բաց երկնքի» քաղաքականություն հռչակելուց և վարչության կուրացիան նախարարությանը հանձնելուց հետո պետի լիազորությունների շրջանակը նեղացել է:

Մովսեսյանն էլ տարբեր միջավայրերում բացեիբաց հայտարարում է, որ իրենցից խլում են յուղոտ ոլորտն ու տալիս էկոնոմիկայի նախարարությանը»,-գրում է թերթը: