Մադոննայի հարսանեկան զգեստը աճուրդի է հանվել


00:55 , 31 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ինչպես տեղեկանում ենք արտասահմանյան լրատվամիջոցներից, աճուրդի է հանվել Մադոննայի հարսանեկան զգեստը, որով նա 1985թ. ամուսնացել է դերասան Շոն Փենի հետ: Նշվում է, որ զգեստի մեկնարկային գինը 60 հազար դոլար է:

Ըստ աղբյուրի տեղեկությունների` բացի զգեստից՝ կվաճառվի նաև Մադոննային պատկանած ավելի քան 140 իր: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500 հազար դոլար:

Հավելենք, որ աճուրդը կազմակերպում է Juliet s Auction ընկերությունը, այն կանցկացվի Բևերլի Հիլզի պատկերասրահում: Ամենաթանկ լոտերից մեկը կդառնա Fuschia զգեստը, որը երգչուհին կրել է Material Girl հոլովակում: