Եթե բոլոր քաղաքները մենք ենք սարքել, մի հատ Երևանը ի՞նչ է, որ չենք կարողանում սարքենք


23:31 , 30 հոկտեմբեր, 2014

Ասում են՝ Բաքուն հայերն են սարքել, Թիֆլիսը հայերն են սարքե,լ Բուդապեշտն ու Բուխարեստը հայերն են սարքել, Լվովն ու Վարշավան հայերն են սարքել. դե մի տաս հատ էլ իմ կողմից սարքված քաղաքներ ավելացրեք, բայց եթե էդքան շինարար ազգ ենք, մի հատ Երևանը ի՞նչ ա, որ չենք կարողանում սարքենք: 
Մյուս կողմից էլ աշխարհում հազարավոր քաղաքներ կան, ու նույնիսկ եթե հավատանք, որ հայերը մի 10 քաղաք են սարքել, հաստատ մնացած քաղաքները առանց հայերի էլ քանդած վիճակում չեն մնացել...