23:02 , 30 հոկտեմբեր, 2014
Lurer.com-ը գրում է․
Կինոընկերությունների ամերիկյան միությունը (Motion Picture Association of America) և Կինոթատրոնների սեփականատերերի ազգային միությունը (National Association of Theatre Owners) արգելել են կինոդիտումների ժամանակ Google Glass-ի և այլ «խելացի ակնոցների» օգտագործումը: Այս մասին գրում է Лента-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Սարքավորումները պետք է անջատվեն և հեռացվեն կինոդիտումների ժամանակ: Եթե կինոթատրոնի անձնակազմը կասկածի ակնոցների կիրառումը ձայնագրման նպատակով, նա իրավունք ունի հայտնելու այդ մասին իրավապահ մարմինների աշխատակիցներին։
Նախկինում նման սահմանափակումներ սահմանել էին առանձին կինոթատրոններ։
Google Glass -ը Android օպերացիոն համակարգի վրա հիմնված սարք է:«Խելացի ակնոցները» հնարավորություն են տալիս լուսանկարներ անել, տեսանյութեր ձայնագրել և աուդիոձայնագրություններ միացնել: