Էլթոն Ջոնը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին


22:56 , 30 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է.

Ինչպես տեղեկանում ենք արտասահմանյան ԶԼՄ-ներից, Էլթոն Ջոնը իր բարեգործական Enduring Vision ընթրիքի ժամանակ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին միասեռականների նկատմամբ վերաբերմունքի համար:

Ըստ աղբյուրի` նա ասել է, որ գնահատում է այն հանդուրժողականությունն ու կարեկցանքը, որ դրսևորում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը. «Նա իմ հերոսն է»:

Հիշեցնենք, որ բրիտանացի երգիչը 2005-ից ամուսնացած է կանադացի ռեժիսոր Դևիդ Ֆերնիշի հետ, զույգը դաստիարակում է երկու երեխայի: