Էբոլա վիրուսի կասկածանքով կարանտինում գտնվող ամերիկացի բուժքույրը դուրս է եկել հեծանվային զբոսանքի


21:09 , 30 հոկտեմբեր, 2014

1030995399Araratnews.am-ը գրում է․

Բուժքույր Կասի Հիքսոսն, ով Էբոլա վիրուսով կարակված լինելու կասկածանքով գտնվում է կարանտինում, խախտել է տնից դուրս չգալու պահանջը: Այս մասին հաղորդում է The Daily News-ը:

«Հիանալի օր է հեծանվային զբոսանքի համար», – իր ընկերոջ հետ զբոսանքի դուրս գալու որոշումն է մեկնաբանել ամերիկացի բուժաշխատողը:

Հիքսոսը նաև նշել է, որ իր մոտ Էբոլայի ախտանշաններ չեն նկատվում և ինքը չի ցանկանում պահպանել 21-օրյա կարանտինը: Նա մտադիր է դատական կարգով հասնել իր մեկուսացման վերացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ