Երբ մեզանում նույնպես կգերիշխի օրենքը, օրվա թիվ 1 թեման «օրենքով գողի» ձերբակալությունը չի լինի


19:33 , 30 հոկտեմբեր, 2014

Որևէ մեկն իրեն հարցրել է, թե ինչո՞ւ է արևմտյան հասարակությունն այդքան անտարբեր «օրենքով գողերի» հանդեպ: Պատասխանը շատ պարզ է: ՕՐԵՆՔԸ նրանց համար գերագույն արժեք է, ՕՐԵՆՔԻՆ հետևելը՝ յուրաքանչյուրի սուրբ պարտականությունը: Հետևաբար՝ պատահական չէ, որ մարդու հիմնարար իրավունքները պաշտպանելու հարցում նրանց արդարադատության համակարգն այդքան անխնա է. ՕՐԵՆՔԻ առաջ, անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, բոլորը հավասար են: Երբ մեզանում նույնպես կգերիշխի ՕՐԵՆՔԸ, իսկ դրա պահապանները հավատարիմ կլինեն իրենց երդմանը, կդադարենք օրվա թիվ 1 թեման համարել «օրենքով գողի» ձերբակալությունը: