Սեքս սկանդալի հետքերով. խուզարկվել են Պոլիտեխնիկի աշխատողների բնակարանները


13:19 , 30 հոկտեմբեր, 2014

ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի` սեքս սկանդալի կենտրոնում հայտնվելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 29-ին, խուզարկվել են համալսարանի երկու աշխատակիցների բնակարանները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ռեկտորը:

«Այս խուզարկություններն իրականացվել են քննչական գործողությունների արդյունքում: Եզրակացություն անել չեմ կարող, միայն քննչական գործողությունների ավարտից հետո նախաքննական մարմինը կարող է եզրակացություն տալ: Ինքս ունեմ փաստեր, կասկածներ, որոնք սակայն հրապարակել չեմ կարող»,- ասել է Հովհաննես Թոքմաջյանը: