13:06 , 30 հոկտեմբեր, 2014
Shamshyan.com-ը գրում է․
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 23:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 40 շենքի դիմաց բախվել են Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ, 30-ամյա Ռոման Օհանյանի վարած Opel Vectra մակնիշի 34 AR 709 համարանիշի և Վանաձոր քաղաքի «Տարոն վ թաղամասի բնակիչ, 30-ամյա Դավիթ Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի 41 DՏ 001 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ռ. Օհանյանը «գլխուղեղի ցնցում, սալջարդ՝ հարցականով», «աջ ծնկահոդի սալջարդ» մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ս. Այվազյանի գլխավորությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ