12:20 , 30 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Աշխարհում առաջին կենցաղային սարքը, որը հեռահար վերահսկում է մարդկային քնի խորությունն ու հոգնածության մակարդակը, մշակել են ու ներկայում վաճառքի են պատրաստում ճապոնական Nintendo Co. կորպորացիայի մասնագետները: Այս մասին Տոկիոյում փորձագետների հետ հանդիպմանը հայտնել է կորպորացիայի նախագահ Սատորու Իվատան:
Սարքը նախատեսված է տեղադրել անկողնու մոտ, այն միկրոալիքային ճառագայթման միջոցով կհետևի շնչառությանը, երակազարկին ու քնած մարդու վիճակին:
Ստացված տվյալների վերլուծության հիման վրա սերվերը սարքի տիրոջը կհայտնի նրա հոգնածության աստիճանի մասին ու խորհուրդներ կտա ճիշտ սննդակարգի, ցանկալի ֆիզիկական վարժությունների և այլնի վերաբերյալ:
Սարքի վաճառքը նախատեսված է 2015-ին: