Վաղը տեղի կունենա Վահե Ավետյանի սպանության դեպքի դատաքննությունը


22:04 , 12 սեպտեմբեր, 2012

Վաղը՝ սեպտեմբերի 13-ին` ժամը 14:30 Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների և նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցների կողմից ՀՀ Զինված ուժերի սպա, մայոր Վահե Ավետյանի` ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության և նրա ծառայակիցներին ու ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի դատաքննության սկիզբ:
Հասցե: Երևան, Նոր Նորքի 4-րդ միկրոշրջան, Գյուլիքևխյան փող., 20 շենք