10:07 , 30 հոկտեմբեր, 2014Mypage.am-ը գրում է․
Երեկ երեկոյան Ռուսական առաջին ալիքի «Վեչերնիյ Ուրգանտ» ծրագրում տեղի է ունեցել ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության խորհրդանիշի շնորհանդեսը: Արարողությանը մասնակցել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերը, Իտալիայի ազգային հավաքականի նախկին ավագ Ֆաբիո Կանավարոն, Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն և հաղորդավար Իվան Ուրգանտը:

«Խորհրդանիշի շնորհանդեսը շատ կարևոր է 2018 թվականի աշխարհի առաջնության համար: Մեծ հպարտությամբ կիսվում եմ դրանով ողջ աշխարհի հետ: Այն իր մեջ միավորում է աշխարհի առաջնության յուրօրինակ հատկանիշները և ընդունող երկիրը՝ Ռուսաստանը: Այստեղ կտեսնեք կախարդանք և երազանքներ, այնպես, ինչպես աշխարհի առաջնությունն է միավորում միլիոնավոր երկրպագուների»,- ասել է Բլատերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ