09:40 , 30 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Iran Air ավիաուղիների ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բենդեր-Աբաս քաղաքի միջազգային օդանավակայանում: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ պատճառը վայրէջքի ժամանակ շասսիներից մեկի անվադողի բռնկումն է: Օդանավակայանի բոլոր ծառայությունները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ՝ վթարի կանխման համար:
Օդանավում եղած 256 ուղևորներից ոչ ոք չի տուժել: