09:32 , 30 հոկտեմբեր, 2014«Էյր Արմենիա» ավիաընկերությունը երեկ չիիրականացրել Երևան-Փարիզ չվերթը: Ու թեևտոմսերը վաճառվել էին, սակայն «Էյր Արմենիան»նույնիսկ հարկ չի համարել ուղևորներին զգուշացնել,որպեսզի նրանք անորոշության մեջ ժամերովչսպասեին օդանավակայանում:
Երեկ կեսօրին ավիաընկերությունը չեղյալ էրհայտարարել նաև Երևան-Կրասնոդար չվերթը, նախորդ օրը՝ Երևան-Ն.Նովգորոդ, Երևան-Սոչի չվերթերը: Թե ի՞նչն է խնդիրը, որ չվերթերը չեն իրականացվում, ու նման անհարգալիցվերաբերմունք է դրսևորվում ուղևորների հանդեպ՝ ավիաընկերությունը չի մեկնաբանում,սակայն հերքում է իր սնանկության մասին լուրերը:
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ «Էյր Արմենիայի» համասեփականատեր ՎահանՀարությունյանից, սակայն ապարդյուն: Լսելով, որ զանգահարողը լրագրող է, Հարությունյանըհայտարարեց, թե ոչ մի հարցի չի պատասխանում, ու անջատեց հեռախոսը:
Ցավալի է, բայց «Էյր Արմենիան» օրեցօր ավելի խորն է թաղվում խնդիրների մեջ: Այս միակհայկական ավիաընկերությունը դեռ ընդամենը մեկ տարի է ուղևորափոխադրումներիրականացնում, սակայն վատ մենեջմենթի ու արտերկրի ընկերությունների հետ հավասարմրցակցության արդյունքում վտանգում է ավելի արագացված ձևով կրկնել իր նախորդի՝«Արմավիայի» ճակատագիրը ու սնանկ դառնալ, որքան էլ հակառակը պնդի»,-գրում է թերթը: