«168 ժամ». Նոր համախմբում. եռյակը կարող է հնգյակ դառնալ


08:34 , 30 հոկտեմբեր, 2014

 «Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն առաջիկայում պատրաստվում է Ազգային Ժողով ներկայացնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախագիծ:

ԲՀԿ առաջարկությունների առանցքում լինելու է անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ինչպես նաև ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ով է մասնակցել քվեարկությանը:

Այս առաջարկներն ընդունելի են ոչ միայն եռյակի անդամ մյուս երկու կուսակցությունների՝ՀԱԿ-ի և «Ժառանգության», այլ նաև ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի համար, որոնք նույնպես հանդես են գալիսհօգուտ 100 տոկոս համամասնական ընտրակարգի և ընտրացուցակների հրապարակման:
 
Արդյունքում` խորհրդարանում այս հարցի շուրջ կարող է ձևավորվել նոր համախմբում, որըկլինի ոչ թե քառյակ, այլ հնգյակ»,-գրում է թերթը: