«Ժողովուրդ». Կառավարությունը մտադիր է ռեստորան գնել


07:19 , 30 հոկտեմբեր, 2014

 «ՀՀ կառավարությունը մտադիր է ռեստորան գնել: Այս մասին որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ըստ այդմ, կառավարությունը մտադիր է գնել Հանրապետության հրապարակում գտնվող «Արարատ» ռեստորանը՝ 3 մլն 200 հազար դոլար արժեքով:

 «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առնվազն մինչև 2015թ.-ի դեոկտեմբերը «Արարատ» ռեստորանը շարունակելու է գործել:

Այսինքն՝ մեկ տարի շարունակ ՀՀ կառավարության անդամներն այլևս կարող են «Արարատ» ռեստորանում, « հաց ուտել» և իրենց զգալ ինչպես տանը:

Իհարկե, կառավարության անդամներից շատերն իրենց սեփական ռեստորաններն ունեն, բայց այս մեկը կլինի իրենց բոլորինը, այսպես ասած՝ «օբշյագինը»,-գրում է թերթը: