«Տարօրինակ» նշանակում. օպերան նոր գլխավոր ռեժիսոր ունի


06:06 , 30 հոկտեմբեր, 2014

 Newsbook.am-ը գրում է.

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կատարվող նշանակումներով հավանաբար նպատակ է դրվել բոլորիս զարմացնել ու զայրացնել: Մերթ օպերայի ու բալետի թատրոնի հետ որևէ առնչություն չունեցող և Արմեն Սմբատյանի հովանու ներքո գործող Անդրանիկ Արզումանյանն է գլխավոր տնօրեն նշանակվում, մերթ արտգործնախարարությունից ինչ-որ տիկին է նշանակվում օպերայի գլխավոր կարգադրիչ, մերթ էլ վաղուց որևէ բեմադրություն չարած Վիգեն Գալստյանն է նշանակվում գլխավոր բալետմայստեր: Եվ այս ամենի նպատակն, իբր, թատրոնի նորացումն ու այն համաշխարհային չափանիշներին համադրելն է: Ու երևի հենց այդ «գաղափարի» իրականացման համար էլ օպերային թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվել Վիգեն Ստեփանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ