03:58 , 30 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
1.Պետք չէ լինել միայն որևէ մեկը: Մարդը կարող է ինքն իրեն փնտրել ողջ կյանքում` իրեն նորանոր դերերում փորձելով:
2.Ցանկացած խոչընդոտ փակուղի չէ, այլ ինքդ քեզ որևէ նոր բանում փորձելու հնարավորություն: Մեծն նկարիչը պնդում էր, որ ցանկացած խոչընդոտ հաղթահարվում է դիմացկունությամբ:
3.Կարևոր է ընթանալ սեփական ուղով` ուրիշների վրա ուշադրություն չդարձնելով և չմտածելով, թե նրանք ինչ կմտածեն: Ըստ Լեոնարդոյի` բնության մեջ ամեն ինչ շատ իմաստուն է մտածված, յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով:
4.Եթե որևէ գործ լավ չի ընթանում, իսկ պրոկրաստինացիան ուժի մեջ է մտնում, ապա դա այլ բանով զբաղվելու լավ առիթ է: Տարիների ընթացքում դա Վինչիի հետաքրքրությունները ևս արվեստից դեպի գիտություն են «շեղվել»:
5.Հապաղելը միշտ չէ, որ վատ է: Հայտնի «Մոնա Լիզա» դիմանկարը հեղինակը նկարել է 4 տարվա ընթացքում, բայց մինույն է, ավարտին չի հասցրել:
6.Հետաքրքրասիրությունը լավագույն դրդապատճառներից մեկն է:
7.Մի խնդրիր, այլ արա: Լեոնարդոն հետևում էր «Յուրաքանչյուրին՝ իրենը, յուրաքանչյուրին`ըստ արժանվույն» կարգախոսին:
8.Միշտ չէ, որ արդյունքը կարևոր է հենց հիմա:
9.Երբեք մի դադարեք կատարելագործվել: Հակառակ դեպքում մարդու ուղեղը կչորանա:
10.Կատարելության ուղին բուսակերությունն է: Լեոնարդոն մարգարեացրել է, որ կգա ժամանակը, երբ մարդիկ կենդանիներ սպանողին կնայեն ինչպես մարդասպանի: