23:20 , 29 հոկտեմբեր, 2014
Իրաքի քրդական տարածաշրջանի կառավարությունը 150 հոգանոց սպառազինված զորախումբ է ուղարկել Քոբանի՝ քրդական պաշտպանական ուժերին ընդդեմ Իսլամական Պետությանն օգնելու նպատակով: Փեշմերգայի զորախմբի մի մասն արդեն Թուրքիայի տարածքից անցել է Սիրիա, մի մասն էլ նոր է մուտք գործում: Այս իրադարձությունը դարձավ միջազգային մամուլի շատ քննարկված ու լուսաբանված թեմաներից մեկը՝ շատ հաճախ ներկայացվելով որպես աննախադեպ քայլ: Խնդիրը ներկայում առավելապես խորհրդանշական տիրույթում է, որը կունենա առավելապես քաղաքական նշանակություն: Զուտ ռազմական առումով այդ ուժերը դժվար թե կարողանան ունենալ լուրջ դերակատարություն մարտական գործողություններում և մարտական գործողությունների ընթացքը փոխելու հնարավորության մեջ դրանց դերակատարությունը, աջակցությունը կլինեն զգալիորեն սահմանափակ...