20:21 , 29 հոկտեմբեր, 2014Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնում Թուրքիայի՝ ազգությամբ հայ քաղաքացի Էթյեն Մահչուպյանի նշանակումը, բնականաբար, վկայում է ոչ թե ազգային հարցերում հանդուրժողականության դրսևորման մասին, այլ ընդամենը միտված է 2015թ. ապրիլի 24-ի միջազգային մասշտաբով միջոցառումները որևէ ձևով խոչընդոտելուն: Կարծում եմ, որ դա հասկանում է նաև հայ լրագրողը, սակայն նա հրաժարվել չի կարող: Ասվածը նշանակում է, որ հայկական համայնքը պատանդի կարգավիճակում է գտնվում թշնամական Թուրքիայում՝ ճիշտ այնպես, ինչպես ռազմավարական գործընկեր Ռուսաստանում: