Ռուսական տնտեսության «գործերն այնքան էլ տոնական տեսք չունեն». Մեդվեդև


19:50 , 29 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ռուսական տնտեսության «գործերն այնքան էլ տոնական տեսք չունեն», հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կուսակցության ղեկավարը նշել է, որ երկրի բյուջեն պատրաստվել է դժվար պայմաններում, սակայն ուղղված է ինչպես սոցիալական խնդիրներ լուծելուն, այնպես էլ` երկրի տնտեսական աճը ապահովելուն: Նա նաև նշել է, որ հարկային համակարգում մոտ ապագայում փոփոխություններ չեն սպասվում: