21:09 , 29 հոկտեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
Շվեդ գիտնականները բացահայտել են, որ որոշ սննդամթերքներ կնոջ օրգանիզմի վրա անսպասելի ազդեցություն են ունենում:
Մասնագետներն ուսումնասիրել են կնոջ դիետիկ հակումների և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև կապը: Ուսումնասիրության մասնակցած 50 տարեկանից մեծ 11699 կանանցից 430-ը տասը տարվա ընթացքում հիվանդացել են կրծքագեղձի քաղցկեղով: Հաշվի առնելով այս հարաբերակցությունը և փորձին մասնակցած կամավորների կենսակերպը, բժիշկները եկել են այն եզրահանգման, որ բուսական սնունդը ոչ միայն օգտակար է, ինչպես ենթադրվում է, իսկ միսը և ձուկը կապված չէ կանցերոգենության հետ:
Որոշ բժիշկներ կարծում են, թե մսի ջերմային մշակման արդյունքում հետերոցիկլային ամիններ են արտազատվում, որոնք էլ հանդիսանում են կրծքագեղձի քաղցկեղի խթանիչները: Սակայն, շվեդ գիտնականները պարզել են, որ կանայք, ովքեր հետերոցիկլային ամիններով հարուստ սնունդ են ընդունում, ավելի հաճախ չեն կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում, քան նրանք, ովքեր միս կամ ձուկ չեն ուտում:
Դրանից բացի, գիտնականները պարզել են, որ օմեգա-6 վիտամինով հարուստ բուսական ճարպեր օգտագործող կանանց մոտ մեծ է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու սպառնալիքը:
Շվեդ գիտնականները պնդում են, որ բուսական ճարպերի օգտագործումը պետք է վերահսկվի, և դրանք պետք է սննդի մեջ կենդանական ծագման ճարպերի հետ համատեղ օգտագործվեն, որպեսզի նվազի կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: