Մենք քաղաքակիրթ մարդիկ ենք ու դեմ ենք «մայդանին»


19:04 , 29 հոկտեմբեր, 2014

«Մենք քաղաքակիրթ մարդիկ ենք ու դեմ ենք «մայդանին» ու հույս ունենք, որ իշխանությունն էլ իմաստուն կգտնվի ու ընդառաջ կգա մեր պահանջներին, բայց եթե, այնուամենայնիվ, դա չանի, ապա մենք փողոցներով ու հրապարակներով (այսինքն՝ բազմաթիվ «մայդաններ» կազմակերպելով) կստիպենք իշխանությանն ընդունել մեր պահանջները»: Կարծում եմ, որ այս արտահայտությունը, ինչն, ըստ էության, ոչիշխանականների ռազմավարության վերաշարադրումն է, արժանի է ապագայում Հայոց պատմության վերաբերյալ գիտական էջերում տեղ գտնելուն: