ԱՄՆ պետդեպը հետաքրքրված չէ ԼՂՀ-ում գտնվող ադրբեջանցի դիվերսանտների դատով


18:34 , 29 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակին հրաժարվել է պատասխանել հարցին, որը վերաբերել է Քարվաճառի շրջանում հայ-ադրբեջանական սահմանը անօրինական կերպով հատած, հայկական կողմում գերեվարված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դատավարությանը, որը ընթանում է Լեռնային Ղարաբաղում: Պսակին նշել է, որ ԱՄՆ պետդեպը բավարար ինֆորմացիա չունի այս գործով: