18:38 , 29 հոկտեմբեր, 2014Անգլիացի լուսանկարիչ Կիրիլ Կուլեցկին (Kirill Kuletski) այցելեց Ուկրաինայի Սալատովո գյուղի աղի հանքերը, որտեղ արդեն շուրջ 40 տարի գործում է առողջարան աստմայով տառապող մարդկանց համար։
Աղի հանքերը Սալատովոյում հայտնաբերվել են դեռ 18-րդ դարում, իսկ 1970 թ.-ին բացվեց հիվանդանոցը։
Բացի հանքերից՝ այստեղ կան աղի լճեր, որտեղ աղի քանակը գերազանցում է անգամ Մեռյալ ծովի աղի քանակին։
Ալտերնատիվ թերապիան, որն օգտագործվում է Սալատովոյում աստմա ու ուրիշ շնչառական հիվանդություններ բուժելու համար, հայտնի է որպես սպելեոթերապիա։
Սպելեոթերապիան առաջին անգամ հայտնաբերեցին Լեհաստանում 1950 թ-ին, երբ բժիշկները նկատեցին, որ աղի հանքերում հազվադեպ են հիվանդանում տուբերկուլյոզով։
Աղով հարուստ օդը աղի հանքերում օգնում է դուրս հանել խոնավությունը թոքերից և սպանել միկրոօրգանիզմները, որոնք առաջացնում են շնչառական ուղիների բորբոքում։
Աղի հանքի թունելներում միկրոօրգանիզմների քանակը տասնյակ անգամներ ավելի քիչ են, քան սովորական վիրահատարաններում։
Բացի ախտահարված շնչառական օրգաններից՝ աղով հարուստ օդն օգնում է պայքարել տարատեսակ մաշկային հիվանդությունների և այրվածքային հիվանդությունների դեմ։
Հիվանդանոցը գտնվում է երկրի մակերևույթից 300 մետր խորության վրա։ Օդի ջերմաստիճանն այստեղ ստաբիլ 22 °C է։
Սալատովայի հիվանդանոցը աշխարհում ամենախոշորներից էր, որն օգտագործում է սպելիոթերապիան՝ որպես շնչառական խնդիրների հիմնական բուժման միջոց։
Ամեն տարի այստեղ բուժման կուրս է անցնում 300-ից 500 հոգի։ Հիվանդանոցում հայտնվելու համար հաճախ հարկ է լինում հերթում գրանցվել։
Միջին ժամանակահատվածը, որ անցկացնում են հիվանդանոցում, 24 օրն է։ Հիվանդները միշտ չէ, որ գետնի տակ են։ Նրանք վերելակով իջնում են՝ բուժման կուրսեր անցնելու համար։

