Ֆեյսբուքը շուտով կդառնա աշխարհի ամենամեծ «ազգը». Huffington Post


18:26 , 29 հոկտեմբեր, 2014

Ֆեյսբուքը շուտով կդառնա աշխարհի ամենամեծ «ազգը». Huffington PostSlaq.am-ը գրում է․

Ֆեյսբուքը երեքշաբթի օրը ներկայացրել է եռամսյակային եկամուտն ու ցույց տվել, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցից օգտվողների թիվը աճում է:

Այժմ շուրջ 1,35 միլիարդ մարդ օգտագործում է ֆեյսբուքն ամսվա մեջ առնվազն մեկ անգամ:

USA Today-ի Սան Ֆրանցիսկոյի բյուրոյի նախագահ Ջոն Շվարցը թվիթերի իր էջում համեմատություն է արել ֆեյսբուքի օգտատերերի թվի և Չինաստանի բնակչության թվի միջև:

«Ֆեյսբուք` 1,35 միլիարդ անդամ, Չինաստան` 1,367 միլիարդ մարդ», - գրել է Շվարցը: