Բառերով դժվարանում եմ արտահայտել տղամարդու և կնոջ միջև եղած սերը. Աննա Հարությունյան


17:19 , 29 հոկտեմբեր, 2014

աննաAraratnews.am-ը գրում է․

Araratnews.am-ի բլից հարցերին պատասխանում է դերասանուհի Աննա Հարությունյանը:

- Դերասանուհու երեք ամենակարևոր հատկանիշները…

-Աշխատասիրությունը, ձգտում դեպի կատարելություն, ինչպես նաև, առհասարակ դերասանի համար, ազնվությունն իր կատարած գործի հանդեպ:

-Մասնագիտական ամենակարևոր նպատակը…

-Հասնել լիարժեք ինքնարտահայտման: Թատրոնում կամ կինոյում թողնել գոնե մի փոքրիկ հետք` մարդկությանը պիտանի:

-Մարդիկ պետք է հաճախեն թատրոն, որպեսզի…

-Ինքնամաքրվեն, լուսավորվեն և դրական լիցքերով հեռանան:

-Վերջերս Ձեր կարդացած ամենատպավորիչ գիրքը…

-Այս փուլում վերընթերցում եմ դասականներին,և արդեն հասուն տպավորություններով կնշեմ` Լև Տոլստոյ «Աննա Կարենինա», «Պատերազմ և խաղաղություն», Ֆեոդոր Դոստոևսկի «Ապուշը»:

 -Մարդ, որին պատմում եք Ձեր բոլոր գաղտնիքները…

-Գաղտնիքներիս, հույզերիս, հույսերիս ունկնդիրն են միմիայն գրականության սիրելի հերոսներս: Այն անգին խորհուրդները, որ նրանք են տալիս՝ իրենց գրական փորձից ելնելով, հասարակ մահկանացուների մոտ դժվար թե ստացվի:

-Թեմա, որի մասին չեք սիրում խոսել…

-Բառերով դժվարանում եմ արտահայտել տղամարդու և կնոջ միջև եղած սերը…այս թեմայի շուրջ սիրում եմ լռել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ