Ինչպե՞ս անել, որ Facebook-ում միայն ձեր ընկերները կարողանան հաղորդագրություն գրել


17:06 , 29 հոկտեմբեր, 2014

Mypage.am-ը գրում է.

Facebook-ը հնարավորություն է ընձեռում կապ հաստատել ցանկացած օգտատիրոջ հետ, անկախ նրանից դուք ընկերներ եք, թե ոչ: Տարբերությունն այն է, որ եթե դուք ընկերներ չեք, ձեր հաղորդագրությունը տեղ է գտնում Others պանակի մեջ: 

Կան բազմաթիվ օգտատերեր, ովքեր չեն ցանկանում հաղորդագրություններ ստանալ այն մարդկանցից, ովքեր իրենց ընկերները չեն: Եվ դա շատ բնական ցանկություն է, որը, սակայն, շատ օգտատերերի համար անիրականանալի է թվում, քանի որ Facebook-ում չկա մեկանգամյա քայլ դա անելու համար: Ստիպված դիմում ենք այլ միջոցների, որի մասին էլ կպատմի MyNews-ը: 

Եվ այսպես, եթե չեք ցանկանում հաղորդագրություններ ստանալ անծանոթ մարդկանցից, ապա անում ենք հետևյալը: Մուտք եք գործում ձեր անձնական հաշիվ և ընտրում Update info բաժինը: 

 photo Untitled_zps4a43b6ba.png

Բացված հատվածից ընտրում ենք Contact and Basic Info բաժինն ու BASIC INFORMATION հատվածում փոխում ձեր ծննդյան տարեթիվն այնպես, որ ձեր տարիքը լինի 16-ից ցածր: Բանն այն է, որ Facebook-ը թույլ չի տալիս կապ հաստատել անչափահաս օգտատերերի հետ:

 photo Untitled2_zpsb0c871ee.png

 photo Untitled3_zps19bd42ee.png

Այն բանից հետո, երբ փոխեցիք ձեր տարիքը, բացում եք Settings բաժինը: Ընտրում Privacy-ն և Who can contact me? բաժնից ընտրում Whose messages do I want filtered into my Inbox? ֆունկցիայի Strict Filtering բաժինը:

 photo Untitled4_zps51a974e0.png

 photo Untitled5_zps1ebd9573.png

Ահա և վերջ: Այժմ հավանականությունը, որ դուք անծանոթներից նամակ կստանաք, կհասնի մինիմալի :)