16:48 , 29 հոկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Համաձայն վերջին հետազոտությունների, ճակնդեղը ցուցված է այն ֆուտբոլիստներին, ովքեր ցանկանում են բարելավել մարզական վիճակը արյան հոսքի արագացման միջոցով: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Կանզասի համալսարանի գիտնական Դեյվիդ Պուլն ապացուցել է, որ ճակնդեղի հյութը մեծացնում է արյան հոսքը դեպի մկանային մանրաթելեր, որոնք էլ անհրաժեշտ են ֆուտբոլիստին արագ վազելու համար:
Բանն այն է, որ բազուկը պարունակում է ազոտական թթու, որը բարելավում է մկաները վարժանքի ժամանակ: 70 մլ ճակնդեղը պարունակում է նույնքան ազոտական թթվի աղ, որքան 100 գրամ սպանախը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ