Վարդան Արզումանյան. «Ավելի լավ է շան հետ խաղալ, քան չդերասանի»


16:36 , 29 հոկտեմբեր, 2014

Esem.am-ը գրում է․

«Իմ փոքրիկ փեսացուն» գեղարվեստական ֆիլմի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Նոյեմբերի 27-ից այն կբարձրանա մեծ էկրան, մինչ այդ զրուցել ենք դերասան Վարդան Արզումանյանի հետ, ով ֆիլմում  ներկայանում  է հումորային փոքրիկ դերով:

Թափառական շներին հավաքող ծառայության աշխատակցին մարմնավորող Վարդանի խաղընկերը, բնականաբար, նաև շուն է եղել: Դերասանը փիլիսոփայոտրեն պատասխանեց հարցին, թե իր համար որքանով էր հեշտ նկարահանվել կենդանու հետ: «Երբ ինձ հարցնում են՝ հայ դերասաններից ո՞ւմ հետ կուզես խաղալ, պատասխանում եմ՝ դերասանի հետ: Ավելի լավ է շան հետ խաղալ, քան չդերասանի»,- կեսկատակ ասաց նա:

Դերասանը նշեց, որ շունը վարժեցված չէր, բայց իրենք էին վարժեցված և չվարժեցված շան հետ խաղալը համեմատեց ոչ պրոֆեսիոնալ խաղընկեր ունենալու հետ:)

 

Վարդանի կարծիքով՝ «Իմ փոքրիկ  փեսացուն» թեթև, պոզիտիվ, բարի ֆիլմ է, որը լսարանին հանգստանալու հնարավորություն կտա: «Ֆիլմը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր երազելու, հեքիաթում լինելու հատկություն ունեն: Այս դեպքում տարիքը կապ չունի: Եթե մարդը նեգատիվ ինչ-որ բան փնտրի, հաստատ չի հավանի ֆիլմը, քանի որ այն շատ բարի է, ոչ ոք ոչ ոքի չի սպանում»,- ընդգծեց դերասանը:

Կամերային թատրոնի նախկին դերասանը մոտ 2 տարի է՝ թատրոնում չի խաղում, քանի որ հիասթափված է: «Նոր բան չկա, անընդհատ կարելի է Անուշին գցել Դեբետ գետը, Համլետին  սպանել… Ոչ մի առաջընթաց չկա, եթե համեմատում ենք համաշխարհային թատերարվեստի հետ, նայում ենք, թե աշխարհում ինչ է տեղի ունենում, մարդիկ ուր են հասնում, մենք ուր ենք»,- ասաց նա և հավելեց, որ թատրոնը դերասանի տունն է, սակայն տան անդամները պետք է ուշադիր լինեն դրա հանդեպ:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ