ԼՂՀ-ն նոր գլխավոր դատախազ ունի


15:42 , 29 հոկտեմբեր, 2014

Արթուր_Մոսիյան1in.am-ը գրում է․

LՂՀ ազգային ժողովի այսօրվա նիստում պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ հավանություն տվեցին նախագահ Բակո Սահակյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Մոսիյանի թեկնածության առաջարկին։

Հիշեցնենք, որ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցում էին 28 պատգամավորներ, որոնցից 24-ը կողմ քվեարկեցին, 2-ը՝ դեմ, իսկ 2 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչվեց։