15:36 , 29 հոկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Հայաստանում տեղի է ունեցել իրավիճակի փոփոխություն հոկտեմբերի 10-ի և 24-ի հանրահավաքներից հետ, որոնց ընթացքում հասարակությունը մի քանի մեսիջներ ստացավ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:
Ըստ նրա, հանրահավաքները ցույց տվեցին, որ հասարակության և իշխանության միջև գոյություն ունի խորը անջրպետ, երկրորդ՝ ոչ իշխանական քաղաքական ուժերի կողմից հայտարաված օրակարգը, գործողություններն ընկալվել են հասարակության կողմից, բարձրացված հարցերն ընդունվել են հանրահավաքի մասնակիցների կողմից:
«Հանրահավաքից հանրահավաք իրադարձությունների դինամիկան, հանրահավաքի մասնակիցների աճը վկայում է, որ քաղաքական ուժերը, ովքեր նախաձեռնել են այս գործընթացը, հասարակության շրջանում վստահություն են վայելում: Հանրահավաքների ընթացքում եռյակը հստակ հայտարարեց, երևաց նաև ելույթներում, որ մի հարցում բոլորը միակարծիք են՝ իշխանությունը սպառել է իրեն և երկրում պետք է նոր իշխանություն ձևավորվի»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ս. Մարգարյանի խոսքով, հանրահավաքների ընթացքում էլ հայտարարել են, որ մեծացնելով շարժման շրջանակները նաև ստեղծվելիք տարածքային շտաբների միջոցով, ճնշումներով, պարտադրելու են խնդիրների լուծում ու Ընտրական օրենսգրքի փոփոխություն, որից հետ գնալու են նոր ընտրությունների. «Սա է մեր տեսակետը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ