Իրինա Թովմասյան. «Աղջիկներիս ոչ մի տղայի հետ չեմ փոխի»


15:30 , 29 հոկտեմբեր, 2014

Esem.am-ը գրում է․

«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը վայելում է երրորդ անգամ մայր դառնալու բերկրանքը: Գեղեցկուհու խոսքով՝ փոքրիկ դուստրը՝ Մարիան, մեծ երջանկություն ու ներդաշնակություն է բերել իրենց ընտանիք:

«Երեք աղջիկներիս ծնվելուց հետո էլ կյանքս նորովի փոխվել է ու լցվել երջանկությամբ, նրանք լուսավորել են մեր ընտանիքը»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց բազմազավակ մայրիկը: 

Նրա փոխանցմամբ՝ աղջիկների լույս աշխարհ գալուց հետո իր օրը լցվել է խինդով. այժմ  ավելի հանգիստ է ապրում՝ անտեսելով առօրյա հոգսերն ու դժվարությունները: «Մեզ համար կարևոր չէ ու չի եղել երեխայի սեռը: Իմ աղջիկներին ոչ մի տղայի հետ չեմ փոխի»,- հավելեց գեղեցկուհի մայրիկը:

Օրերս էլ ընտանեկան միջավայրում նրանք նշել են դստեր քառասունքից դուրս գալը: «Ամեն ինչ ավանդույթի համաձայն է եղել: Առավոտյան գնացինք եկեղեցի, Աստծո օրհնությունը ստացանք և եկանք տուն, որտեղ էլ՝ ընտանեկան ջերմ մթնոլորտում, տոնեցինք մեր դստեր քառասունքը»,-  հայտնեց Իրինան:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ