Մենք գտնվում ենք պատերազմի մեջ, ուշադիր եղեք ձեր էջերին


15:06 , 29 հոկտեմբեր, 2014

Հարգելի ընկերներ, գործընկերներ և ուղղակի հասարակ քաղաքացիներ, խնդրում եմ ևս մեկ անգամ ուշադիր հետևեք ձեր էջերին: Մենք գտնվում ենք պատերազմի մեջ, որտեղ տեղեկատվական հակապայքարը չափազանց կարևոր է: Այսօր նկատում եմ, որ իմ ընկերներից առնվազն 60-70 հոգի լայք է տվել Արմենիա.ազ էջին՝ դրանով ակամայից նպաստելով դրանց նյութերի տարածմանը հայկական տիրույթում: Հաճախակի ենք խոսում այդ մասին, սակայն անուշադիր ենք դեռ: