Մարիամ Շահինյանը կրկին ամուսնացավ :)


14:16 , 29 հոկտեմբեր, 2014

Esem.am-ը գրում է․

Նախորդ տարվա ամռանն ամուսնացած դերասանուհի Մարիամ Շահինյանն ու  Մարզպետ Վարդանյանը կրկին ամուսնացել են:) Զույգն այս անգամ հարաբերություններն օրինականացրել է զագսում:

ESem.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ հարսանիքից հետո պարբերաբար մտածել են զագս գնալու մասին, սակայն անընդհատ հետաձգվել է: «Մինչև փոքրիկի ծնունդը անպայման պետք է գնայինք զագս: Հերթագրվեցինք ու մեր հերթը եղավ հոկտեմբերի 27-ին»,- նշեց դերասանուհին:

 

Մինչ զագս գնալը Մարիամն ու ամուսինը ենթադրել են, որ արարողությունը մի քանի րոպե կտևի, կստորագրեն ու ամեն մեկն իր գործին կգնա, սակայն այդպես չի եղել:) «Համպատրաստից գնացինք, իսկ զագսի աշխատակիցը մոտ 40 րոպեանոց արարողություն կազմակերպեց մեզ համար. նրանք կոնյակ բացեցին, շնորհավորեցին մեզ, իսկ մենք նույնիսկ վկաներ չունեինք:)»,-ասաց նա:

Ապագա մայրիկը հայտնեց, որ հղիությունը թեթև է անցնում, այս շրջանում զբաղված է փոքրիկի համար իրեր գնելով: «Որոշակի գնումներ արդեն արել եմ. մի շարք իրեր պատվիրել եմ ԱՄՆ-ում բնակվող հարազատ քրոջից»,- ասաց Մարիամը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ