14:00 , 29 հոկտեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Եռյակը դեռ որոշում չունի հաջորդ հանրահավաքի մասով, քանի որ դեռ նիստ չեն հրավիրել: Այս մասին Panorama.am-ին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Հարցին, թե ինչի հետ է կապված ձգձգումը, նա ասաց, որ որևէ խնդիր այդտեղ փնտրել պետք չի, պարզապես յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ղեկավար մարմնում քննարկում և գնահատում է անցած հանրահավաքը, իսկ ահա հաջորդի անցկացման մասին դեռ կհասցնեն քննարկել:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, թե եռյակում անհամաձայնությունները շատ են, Ռ. Հակոբյանը միայն արձագանքեց, թե մամուլում ամեն օր մի բան գրում են, որոնց նա չի պատրաստվում ամեն օր արձագանքել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ