13:40 , 29 հոկտեմբեր, 2014
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երեւանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին ուսանող է մահացել: Դասի ժամանակ երիտասարդը դարպասապահ է կանգնած եղել, միանգամից վատացել է ինքնազգացողությունը, քթից արյուն է եկել ու մահացել է:
Ըստ տեղեկությունների՝ ուսանողը սովորում էր կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում։