Ասում են` Պուտինն է Հոկտեմբեր 27-ը կազմակերպել


12:43 , 29 հոկտեմբեր, 2014

Ասըմ ա՝ Պուտինն ա Հոկտեմբեր 27-ը կազմակերպել. ասում եմ՝ Պուտինը էդ ժամանակ Ռուսաստանի Նախագահը չէր, այլ վարչապետն էր, իսկ Ելցինը էդ պահին դեռ չէր որոշել՝ ում ա հանձնելու իշխանությունը ու ցանկացած պահի կարար խմած արթնանար ու իր ընտրությունը ոչ թե Պուտինի վրա կանգնեցներ, այլ, ենթադրենք, Բերեզովսկու, ու էդ ժամանակ Պուտինը ոչ միայն Հայաստանի, այլ նաև սեփական ճակատագրիրը որոշողը չէր:
Ասում ա՝ չէ, դու չգիտես, սաղ Պուտինն ա արել: Ասում եմ՝ ախպերս, նենց չի, որ Պուտինը իմ աչքի լույսն ա, բայց որ մարդու արած մեղքերին գումարում ես մի հատ չարած մեղք, էդ դեպքում ոչ թե իրա մեղքերը շատանում են, այլ էն հաստատ արած մեղքերն էլ էն կասկածի տակ ընկնում... Ասում ա՝ եթե տենց ես մտածում, ուրեմն ռուսամետ ես... 
Ասըմ եմ՝ եղավ ապեր, մեռնեմ քո արևմտամետ ջանին...