12:25 , 29 հոկտեմբեր, 20141in.am-ը գրում է․

ԱՄՆ-ի հյուսիսարևելյան Մեն նահանգում ձերբակալվել է Hello Kitty-ի հագուստով կին վարորդ՝ անսթափ վիճակում մեքենա վարելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է ABC-ն:
Գորեմ քաղաքի ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել էին 37-ամյա Քերի Գիփսոնին, քանի որ նա մեքենան վարելիս է եղել երթևեկության սխալ ուղեգծով:
Ոստիկանության հաղորդմամբ՝ կինը հրաժարվել է շնչառության միջոցով ալկոհոլի օգտագործումը բացահայտող թեստի ենթարկվել: Նրան ձերբակալել են: