11:20 , 29 հոկտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Լոնդոնում բնակվող Մարիա և Քրիս Ջորջիուսներն իրենց Ջորջ անունով նորածին որդու մազերը ոչ մի կերպ չեն կարողանում սանրել, գրում է Daily Mail-ը։ Ծնողներն ասում են, որ երեխան օգոստոս ամսին է ծնվել, և լույս աշխարհ է եկել գլխի «լավ մազածածկույթով»։
Նրա մազերն արդեն 3 սմ երկարություն ունեն, և որքան էլ փորձում են սանրել և ուղղել, դրանք, միևնույն է, ցցվում են։ Նրան կատակով նմանեցնում են երգիչ Էլվիս Փրեսլիին, և երբ փոքրիկին պառկեցնում են քնելու՝ անպայման միացնում են երգչի երգերը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ