11:31 , 29 հոկտեմբեր, 2014
Դեպքեր`
1675՝ Գոթֆրիդ Լայբնիցն առաջին անգամ երկարացված լատինական s տառը ( ʃ ) գործածում է որպես ինտեգրալի նշան։
1787՝ Պրագայում առաջին անգամ ներկայացվում է Մոցարտի Դոն Ժուան օպերան։
1923՝ Օսմանյան կայսրության կործանումից հետո Թուրքիան դառնում է հանրապետություն։
1957՝ Իսրայելի Քնեսեթում նռնակի պայթյունից վիրավորվում են վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնը և 5 նախարարներ։
1961՝ Սիրիան դուրս է գալիս Միացյալ արաբական հանրապետության կազմից։
1964՝ Նյու Յորքում թանգարանից գողանում են թանկարժեք քարերի հավաքածու, որի մեջ էր նաեւ 565 կարատ (113 գ) քաշով «Հնդկաստանի աստղը» (անգլերեն)։
1998՝ ԱՄՆ-ում տիեզերք է թռչում 77 տարեկան և 103 օրական ամենատարեց աստղագնաց Ջոն Գլենը։
Ծնունդներ`
1880՝ Աբրամ Իոֆե՝ ռուս սովետական ֆիզիկոս (մ.1960)
1899՝ (Թիֆլիսում, որոշ տվյալներով՝ Բաքվում) Ակիմ Թամիրով (Հովակիմ Թամիրյանց) Akim Tamiroff՝ ամերիկացի հայազգի կինոդերասան (մ.1972)
1901՝ Միլդրեդ Հարիս՝ ամերիկացի համր ֆիլմերի դերասանուհի
1972՝ Գեբրիել Յունիոն Gabrielle Union՝ ամերիկացի դերասանուհի եւ նախկին մոդել
1990՝ Էրիկ Սաադե Eric Saade՝ շվեդ երգիչ
Մահեր`
1838՝ ուկրաինացի գրող Իվան Կոտլյարեւսկի (ծ.1769)
1889՝ ռուս փիլիսոփա, գիտնական, գրող և հեղափոխական Նիկոլայ Չերնիշեւսկի (ծ.1828)
1907՝ հայ հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ)
1971՝ հայ սովետական ճարտարապետ Միքայել Մազմանյան
2003՝ իտալացի օպերայի տենոր երգիչ Ֆրանկո Կորելլի (ծ.1921)
Արցախի պատերազմի մասնակիցներ՝
1961-ի այս օրը ծնվել է (Ստեփանակերտում) Էդուարդ Աղաջանյանը (զ.1992)։
1994.-ի այս օրն մահացել (Քարին տակում) Արթուր Առուշանյանը (ծ.1969)։